Գրանթ Թորնթոն Ամիօն կիրականացնի ՀՀ Կենտրոնական բանկի աուդիտը
(English)
13 հոկտեմբերի, 2010 թ.
Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերությունը կիրականացնի ՀՀ կենտրոնական բանկի 2010 թ. hաշվեփակվող տարվա աուդիտը:
Սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ամփոփել է աուդիտորական ընկերությունների ներկայացրած առաջարկները ՀՀ կենտրոնական բանկի 2010 թ Ֆինանսական հաշվետվության վերստուգման համար: Մրցույթին մասնակցել են միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպություններ, որտեղ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերությունը հաղթող է ճանաչվել:
Ավելի քան մեկ տասնամյակ Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերությունը, որը հանդիսանում է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի հայաստանյան անդամ, աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ է մատուցում բազմաթիվ կազմակերպությունների Հայաստանում, Վրաստանում, Տաջիկստանում, Ղազաախստանում եւ այլ երկրներում: Այդ կազմակերպությունների շարքում են նաեւ 20 ից ավելի բանկեր, այդ թվում Կիրգիզիայի կենտրոնական բանկը, տասնյակ վարկային եւ ապահովագրական ընկերություններ եւ հիմնադրամներ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:
Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերության բաժնետեր եւ ֆինանսական հաստատությունների աուդիտի բաժնի ղեկավար Արմեն հովհաննիսյանը մեկնաբանում է. «Շատ ուրախ ենք, որ կրկին մեզ է վստահվել ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական աուդիտը եւ դա շատ պարտավորեցնող է: Մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնում մեզ վրա եւ ունենք բավարար փորձ եւ մասնագետներ՝ աուդիտը կենտրոնական բանկի պահանջներին համապատասխան իրականացնելու համար»:
- վերջ -
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝Գուրգեն Հակոբյանին, Բաժնետեր
Հ. +374 10 26 09 64
Ֆ. +374 10 26 09 61