Գրանթ Թորնթոն Ամիօում նշանակվել է նոր տնօրեն
(English)
1 փետրվարի, 2010թ.
2010 թ.-ի փետրվարի 1-ից Գագիկ Գյուլբուդաղյանը նշանակվել է Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերության տնօրեն բաժնետեր: Գրանթ Թորնթոն Ամիօն հանդիսանում է Հայաստանում և Վրաստանում աուդիտի և խորհրդատվության ոլորտի առաջատար ընկերություն՝ 130-ից ավելի աշխատակազմով: Պարոն Գյուլբուդաղյանը նոր պաշտոնում կփոխարինի Արման Փինարբասիին, ով աշխատանքի է անցել Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Ցանցի զանգացման խմբում՝ որպես ԱՊՀ տարածաշրջանի պատասխանատու: Արման Փինարբասիի նստավայր կշարունակի հանդիսանալ Գրանթ Թորնթոնի երևանյան գրասենյակը:
Պարոն Փինարբասին 12 տարի տնօրինել է Գրանթ Թորնթոն Ամիօն, և այդ ժամանակահատվածում ընկերությունը նվաճել է ոլորտի առաջատար մասնագիտական ծառայություններ մատուցողի հեղինակությունը Հայաստանում և իր գործունեության աշխարհագրությունը ընդլայնել դեպի ԱՊՀ-ի մի շարք երկրներ:
«Գրանթ Թորնթոն Ամիօն առաջնորդելու հնարավորությունը ինձ համար մեծ պատիվ է», - ասել է պարոն Գյուլբուդաղյանը: «Իմ առաքելությունը կլինի պահպանել Գրանթ Թորնթոնի՝ որպես ոլորտի առաջատար հանդիսանալու ավանդույթը: Ցանկությունս է, որ Գրանթ Թորնթոն բրենդն ամբողջ աշխարհում ունենա գոհունակ հաճախորդներին սկզբունքային անձանց կողմից բարձրորակ ծառայություններ մատուցողի համբավ»:
Արման Փինարբասին ավելացրեց. «Ես ուրախ եմ, որ ինձ կփոխարինի Գագիկը: Ես համոզված եմ, որ նա հիանալի աշխատանք կկատարի Գրանթ Թորնթոն Ամիօի զարգացման գործում:
Լինելով Հայաստանի խորհրդատվական կառավարման և կորպորատիվ ֆինանսների առաջատար մասնագետներից մեկը՝ պարոն Գյուլբուդաղյանը 1999 թ.-ից աշխատում էլ է Գրանթ Թորնթոնում որպես փոխնօրեն, և 2001թ-ին դարձել բաժնետեր: Գրանթ Թորնթոն Ամիօում իր աշխատանքային գործունեության ընթացքում պարոն Գյուլբուդաղյանը կառավարել է Հայաստանում, Վրաստանում և այլ ԱՊՀ երկրներում մեծ թվով աուդիտորական և խորհրդատվական առաքելություններ խոշոր մասնավոր և հանրային կազմակերպությունների, պետական հաստատությունների, Համաշխարհային բանկի, Եվրոպական խորհրդի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ՄԱԿի և այլ Միջազգային ֆինանսական կառույցների կողմից ֆինանսավորվող ծրագրերի համար:
- վերջ -
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝Անի Հակոբյանին
Մարքետինգի եւ հաղորդակցության մենեջեր
Հ. + 374 10 26 09 64 (303)
Ֆ. + 374 10 26 09 61