Գրանթ Թորնթոն Ամիօ - ընդլայնում տարածաշրջանում
(English)
5 նոյեմբերի, 2010 թ.
2010 թ. Հոկտեմբերի 1-ից Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Հայաստանյան անդամ Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերության նոր դուստր ձեռնարկությունը սկսեց իր գործունեությունը ծավալել Տաջիկստանում: Լինելով տարածաշրջանի առաջատար աուդիտորական եւ խորհրդատվական ընկերություն՝ Գրանթ Թորնթոն Ամիօն ունի 140-ից ավելի աշխատակազմ, ովքեր աշխատում են Հայաստանի, Վրաստանի, այսուհետ նաեւ Տաջիկստանի գրասենյակներում: «Բոլորովին վերջերս Դուշանբեում գրանցեցինք մեր նոր դուստր-ձեռնարկությունը, ինչը կարեւոր քայլ է մեզ համար տարածաշրջանում մեր ցանցը զարգացնելու ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ Գրանթ Թորնթոնը կունենա նույնպիսի հաջողություններ, ինչպիսիք գրանցեցինք Վրաստանում: Հոկտեմբերի 1-ից Գրանթ Թորնթոն Տաջիկստանը պաշտոնապես ընդգրկվեց Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի կազմում որպես լիարժեք անդամ»,- ասել է Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերության տնօրեն- բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը:
Գրանթ Թորնթոն Տաջիկստանի տնօրեն- բաժնետեր է նշանակվել Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերության բաժնետեր Գուրգեն Հակոբյանը:
Պարոն Հակոբյանը նշեց. «Մենք միշտ մասնակցել ենք միջազգային մրցույթներին, որի հետեւանքով էլ վերջին տարիներին բավարար թվով հաճախորդներ ձեռք բերեցինք Տաջիկստանում: Արդյունքում որոշեցինք հիմնել մեր դուստր ձեռնարկությունը այնտեղ: Ներկայումս մեր հիմնական խնդիրն է զարգացնել նորաստեղծ ընկերությունը եւ ձեռք բերել առաջատար դիրքեր շուկայում: Այդ գործընթացը կիրականացվի Տաջիկստանում տեխնիկական եւ մարդկային ռեսուրսների ընդլայնման, տեղական աշխատողների եւ իվերջո բաժնետերերի ներգրավման միջոցով»:
Գրանթ Թորնթոնը հանդիսանում է միջազգային աուդիտորական եւ խորհրդատվական անկախ ընկերություններ միավորող համաշխարհային խոշորագույն կազմակերպություններից մեկը: Անդամ ընկերությունները մասնավոր եւ հանրային ոլորտի ձեռնարկություններին մատուցում են աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝Գուրգեն Հակոբյան՝ բաժնետեր
Հ. +374 10 260 964
Ֆ. +374 10 260 961