Գրանթ Թորնթոն – Վերակազմակերպում
(English)
8 դեկտեմբերի, 2010 թ.
2010 թ. նոյեմբերի 22-ին Գրանթ Թորնթոն Ամիօ ՍՊԸ-ն վերակազմակերպվել է եւ այսուհետ կկոչվի Գրանթ Թորնթոն ՓԲԸ:
Ընկերության անվանումի փոփոխության նպատակն է արտահայտել Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի՝ իր անդամ-ըներությունների համախմբվածությունը ավելի ամուր դարձնելու քաղաքականությունը:
Միեւնույն ժամանակ փոխվեց ընկերության կազմակերպաիրավական ձեւը, ինչը կնպաստի ընկերության եւ իր մասնաճյուղերի շարունակական աճին Հայաստանում եւ այլ երկրներում (Վրաստան, Տաջիկստան) եւ կապահովի ընկերության ղեկավարությանը ավելի ճկուն կառավարման միջոցներով:
Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի հայաստանյան անդամ հանդիսացող Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն միավորում է մի շարք ոլորտների մասնագետների՝ հաշվապահներ, աուդիտորներ, մասնագետներ ֆինանսների, գործարարության եւ կառավարման ոլորտներից:
Ավելի քան 15 տարի է, ինչ Գրանթ Թորնթոնը տրամադրում է աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ խոշոր ընկերություններին, պետական հաստատություններին, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններին, ազգային եւ առեւտրային բանկերին Հայաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում:
- վերջ -
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝Գուրգեն Հակոբյանին, Բաժնետեր
Հ. +374 10 26 09 64
Ֆ. +374 10 26 09 61