Մասնավոր ընկերություններն ավելի վստահ են 2010 թ. ֆինանսական միջոցների հասանելության հարցում (English)

18 փետրվարի, 2010 թ.

Գրանթ Թորնթոն Ինթենեշնլի կողմից հրապարակվող Միջազգային գործարար զեկույցից ավելի ակնհայտ է դառնում, որ համաշխարհային ճգնաժամը մեղմանում է, եւ այն ցույց է տալիս, որ ողջ աշխարհի մասնավոր ընկերությունների մոտ մեծանում է վստահությունը, որ 2010 թ. նրանց ֆինանսավորումը ավելի մեծ է լինելու: Գործարարների 35%-ը ասել են, որ իրենց կարծիքով՝ 2010 թ. իրենց ֆինանսավորումը «ավելի» կամ «շատ ավելի» մեծ կլինի ի համեմատություն 12 ամիս առաջ նման համոզմունք հայտնած գործարարների 14%-ին:

Գործարարներին հարցրել են նաեւ, թե ըստ իրենց որքանով են իրենց վարկատուները աջակցող: 69%-ը գտնում են, որ իրենց վարկատուները «աջակցող» կամ «շատ աջակցող» են իրենց գործին. այս ցուցիչն անփոփոխ է 2009 թ.-ից ի վեր: Այնուամենայնիվ, հսկայական գլոբալ տարբերություններ են գրանցվում, երբ վարկատուների աջակցությունը համեմատվում է ֆինանսավորման հետ: Դա բացատրվում է նրանով, որ գործարար հաջողությունները 2010թ. նման կլինեն համաշխարհային խաղարկության՝ կախված նրանից, թե որտեղ է հիմնված ընկերությունը (սանդղակ 1):


Սանդղակը մեծապես տարբերվում է՝ կախված նրանից, թե որտեղ է գտնվում ընկերությունը:

Երկրների մեծ մասը դեռ գտնվում է ստորին ձախ անկյունում՝ ֆինանսավորման ամենացածր սպասումներով և համոզմամբ, որ իրենց վարկատուներն աջակցությամբ ամենապասիվն են աշխարհում: Ֆրանսիան, Հունաստանը, Իռլանդիան, Ռուսաստանը և Թայլանդը այս տարի գտնվում են հարցված 36 ամենահոռետես երկրների շարքում: Միգուցե ավելի զարմանալի է Չինաստանի ներկայությունը այս ցուցակում, որտեղ գործարարները, չնայած 2010թ. Միջազգային գործարար զեկույցի լավատեսության/ հոռետեսության չափիչի վրա 12-րդ ամենալավատեսը լինելուն, հետ են ընկնում համաշխարհային միջին ցուցիչից՝ 2010թ. ֆինանսավորման իրենց սպասելիքներով:

Սանդղակի վերին աջ մասում այն երկրներն են (Չիլին, Հնդկսատանը և Ֆիլիպինները), որտեղ գործարարները գտնում են, որ ֆինանսական միջոցներն ավելի հասանելի են, քան համաշխարհային միջին ցուցիչում, և որոնք գտնում են, որ ստանում են միջինից բարձր մակարդակի աջակցություն իրենց վարկատուներից, բայց խոշոր երկրների մի մասը եւս տեղափոխվել է սանդղակի այս մասը 2009թ.-ից հետո (ԱՄՆ, Նոր Զելանդիա, Հոնկոնգ և Սինգապուր):

Սանդղակի վերին ձախ մասում տեղ գտած Ճապոնիան, Լեհաստանը, Մալազիան և Իսպանիան գտնում են, որ ֆինանսական աջակցություն ստանալու իրենց հնարավորությունները քիչ են՝ չնայած աջակցող վարկատուներ ունենալուն, և պատահական չէ, որ Միջազգային արժութային հիմնադրամի կողմից հրապարակված պաշտոնական ՀՆԱ-ի աճի կանխատեսումները բոլոր այս պետությունների համար համաշխարհային միջին համարվող 3%-ից ցածր են:

Սանդղակի ստորին աջ մասում տեղակայված բազում պետություններում գործող ընկերությունները (Հայաստան, Արգենտինա, Բրազիլիա, Ֆինլանդիա և Թուրքիա) մշտապես այս դիրքն են գրավել, և չնայած իրենց շարունակական համոզմունքին, որ իրենց վարկատուներն աջակցող չեն, ավելի լավատես են 2010 թ. ֆինանսական միջոցների հասանելության վերաբերյալ:

- վերջ -

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Գուրգեն Հակոբյան՝ բաժնետեր
Հ. +374 10 260 964
Ֆ. +374 10 260 961
Է. www.gta.am,  www.internationalbusinessreport.com