Դժվարին, բայց, այդուհանդերձ, լավատես տարի է սպասվում աշխատանքի շուկայում
(English)

2009 թ. ընթացքում մասնավոր հատվածի ընկերություններն ամբողջ աշխարհում կրճատել են իրենց աշխատողների թիվը: 2003թ.-ից ի վեր, երբ Գրանթ Թորնթոնը առաջին անգամ սկսեց զբաղվածության խնդիրները ուսումնասիրել իր միջազգային գործարար զեկույցում, առաջին անգամն է, որ աշխատողներին կրճատող գործարարների թիվը գերազանցում է աշխատողների քանակն ավելացնողներին: 36 երկրների շուրջ 7,400 մասնավոր ընկերությունների հարցումը ցույց է տալիս, որ համաշխարհային հաշվեկշիռը -8% է՝ ի համեմատ 2009 թ.-ի +21% (29%-ի նվազում):
Մինչդեռ աշխարհի գործարարների մեծամասնությունը առավել լավատես է 2010թ.-ի համար, սակայն աշխատողները սխալ կլինեին մտածելով, որ ամենադժվարին փուլն արդեն ավարտվել է: Ինչ վերաբերում է եկող տարվա աշխատավարձի վերաբերյալ մտադրություններին, ապա գործարարները ցույց տվեցին, որ 2010 թ-ին անգամ ավելի քիչ հավանական է, որ կբարձրացնեն աշխատավարձերը: Գործարարների 36%-ը, ի համեմատ 2009 թ. 24%-ի, պլանավորել է չիրականացնել աշխատավարձի բարձրացում կամ իջեցում: Եւ չնայած գործարարների 51%-ը նշել է, որ հնարավոր է աշխատավարձի բարձրացում ինֆլյացիայի պատճառով կամ դրանից ավել, այս ցուցանիշը կրկին ցածր է անցյալ տարվա 64%-ի համեմատությամբ:
Համաշխարհային զբաղվածության ինդեքսը ցույց է տալիս, որ աշխարհի որոշ ավելի զարգացած երկրներում աշխատողների քանակը մեծապես նվազել է: Այդ երկրներից են Իռլանդիան՝ -54% հաշվեկշռով, Իսպանիան, Դանիան՝ երկուսն էլ -38% եւ ԱՄՆ՝ -33%, մինչդեռ 2009 թ.-ին զարգացող շուկաներում գրանցվել է աշխատողների թվի ամենամեծ աճը՝ Վյետնամ՝ +54%, Հնդկաստան՝ +33%, Բոցվանա՝ +31% ու Ֆիլիպիններ՝ + 29%:
Ըստ հայ գործարարների պատասխանների՝ 2010 թ.-ին աշխատողների քանակի աճի իրենց սպասումը նշանակալիորեն նվազել է այս տարի՝ +5%՝ համեմատած 2009 թ.-ի +54%-ի: 2010 թ.-ին աշխատողների աշխատավարձերի հետ կապված՝ Հայաստանի գործարարների 47%-ը աշխատավարձի բարձրացում չի սպասում եւ միայն 6%-ն է լավատես այս հարցում:
Գրանթ Թորնթոնի՝ մասնավոր հատվածի ձեռնարկություններին մատուցվող ծառայությունների գծով ղեկավար Ալեքս Մաքբիթը բացատրում է. «Մինչդեռ աշխատանքի կորուստները ծանր են եղել որոշ երկրների համար, սակայն համաշխարհային այս ճգնաժամի հատկանիշներից մեկն այն է, որ գործազրկությունը մինչ այժմ չի եղել այնքան բարձր, որքան սկզբնապես սպասվում էր: Մասնավոր հատվածի գործարարների հարմարվողականությանը բնորոշ է այն, որ նրանք ջանքեր չեն խնայում, որպեսզի պահպանեն իրենց աշխատակազմը տարվա ընթացքում»:
Չնայած 2009 թ. բարդ տարի է եղել, ապագան ավելի պայծառ է թվում: 36 հարցված երկրներից 29-ի գործարարները ակնկալում են աշխատողների թվի աճ 2010 թ.-ին, գլոբալ հաշվեկշիռը կազմում է + 20%՝ ի համեմատ 2009 թ.-ի -4%-ի:
Զեկույցը նաեւ ցույց է տալիս, թե որքան հնարամիտ են դարձել մասնավոր ձեռնարկությունները՝ փորձելով խուսափել հիմնական աշխատակազմի պարտադիր կրճատումից 2009 թ.-ին: Գործարարների 50%-ը նշել են, որ կրճատումից խուսափելու համար պետք է միջոցներ ձեռնարկեին, եւ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվել են: Աշխատանքային ժամերի (11%) եւ անձնակազմի վերաբաշխման (10%) կրճատումները ամենահայտնի միջոցառումների շարքում էին:Աշխատավարձի եւ կամավոր կրճատումները, ժամանակավոր դադարները, արտոնությունների նվազեցումը եւ պայմանագրային աշխատողների կրճատումները օգնեցին պահպանել մշտական անձնակազմն ու ինքնին բիզնեսը: Հատկանշական է, որ Հայաստանի գործարարների 67%-ը պատասխանել են, որ կարիք չեն ունեցել հատուկ միջոցներ ձեռնարկելու անցյալ տարվա կրճատումներից խուսափելու համար:
- վերջ -
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝Գուրգեն Հակոբյան՝ բաժնետեր
Հ. +374 10 260 964
Ֆ. +374 10 260 961
Է.
www.gta.am,
www.internationalbusinessreport.com