Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը հաղթել է Transform 2010 մրցանակաբաշխությունում (English)

 21 ապրիլի, 2010 թ.

2010 թ. մարտին Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի մարկեթինգի եւ հաղորդակցության կազմը ստացել է ոսկի եւ արծաթ Communicate ամսագրի Transform 2010 մրցանակաբաշխության ընթացքում, որը պարգեւատրում է բրենդի լավագույն փոփոխություն, բրենդի փոխակերպում եւ բրենդի համբավի դրական փոփոխություն ունեցած ընկերություններին:

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը աուդիտորական եւ խորհրդատվական անկախ ընկերություններ միավորող խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Այս ընկերությունները տրամադրում են աուդիտորական ծառայություններ, հարկային եւ մասնագիտական խորհրդատվություն մասնավոր եւ հանրային ոլորտի ընկերություններին: Ավելի քան 2,600 բաժնետերեր մատուցում են հաճախորդներին համապատասխան բարձրորակ ծառայություններ աշխարհի 100-ից ավելի երկրներում:

Գրանթ Թորնթոնի բրենդը ենթարկվել է փոփոխության 2008 թ.: Ըստ ողջ աշխարհի Գրանթ Թորնթոնի մարկեթինգի մասնագետների եւ տնօրեն բաժնետերերի 85%-ի, այժմ նոր բրենդը ավելի ճանաչելի է, քան նախկինը: 81%-ը կարծում է, որ բրենդը տարորոշում է կազմակերպությունը այդ ոլորտի այլ կազմակերպություններից: 97%-ը զգում է, որ նոր բրենդը ավելացնում է իրենց բիզնեսի արժեւորումը:

Թեժ պայքարի արդյունքում Գրանթ Թորնթոնի բրենդը պարգեւատրվեց հետեւյալ երեք անվանակարգերում՝

  • Ոսկի՝ ֆինանսական ծառայությունների ոլորտում լավագույն բրենդ անվանակարգում
  •  Արծաթ՝ լավագույն գնահատման գործընթացի համար
  •    Արծաթ՝ լավագույն բրենդի փոփոխության իրականացման համար

Transform մրցանակաբաշխությունը հիմնադրվել է Communicate ամսագրի կողմից, որը կորպորատիվ հաղորդակցման առաջատար ամսագիրն է Միացյալ թագավորությունում:

Communicate-ի խմբագիր Էնդրյու Թոմասը ասաց. «Մրցանակաբաշխության շուրջ պտտվող աղմուկը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է, որ մենք գնահատում եւ ճանաչում ենք բրենդի փոփոխության պրակտիկան: Կազմակերպության համբավի անբաժանելի մաս կազմող բրենդի հետ ճանաչման արժանի են պրոֆեսիոնալները, ովքեր հաճախ հասնում են հրաշալի արդյունքների: Մեր շնորհավորանքներն ենք հղում բոլոր հաղթողներին եւ ակնկալում ենք տեսնել անգամ ավելի լայն ստեղծագործական եւ ստրատեգիական մտածողություն հաջորդ տարի»:

- վերջ -

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Գուրգեն Հակոբյան՝ բաժնետեր
Հ. +374 10 260 964
Ֆ. +374 10 260 961
Է. www.gta.am